Հավատաքննություն
ԱԺ-ն հերթական անգամ մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին։ Քիչ առաջ ուսումնասիրեցի Արթուր Վաղարշյանի մասնագիտական կենսագրությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, իրավունքի տեսության գիտական աշխատությունների հեղինակ և ամենակարևորը՝ չի անդամակցել որևէ կուսակցության և հայտնի չէ որևէ քաղաքական ուժի նկատմամբ իր համակրանքով կամ հակակրանքով։
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում գտնել ՍԴ անդամի թեկնածու՝ քաղաքականապես չեզոք, մասնագետ իրավաբաններ։ Հավանաբար՝ այո, բայց մեծ դժվարությամբ։ ԱԺ-ում ծավալված քննարկումներն ու թեկնածուին տրված հարցերն ինձ ավելի շատ «հիշեցրին» միջնադարյան հավատաքննություն, քան շահագրգիռ քննարկում։
Իհարկե, արդեն պարզ էր, որ կա քաղաքական որոշում՝ չհաստատել Ա․ Վաղարշյանի թեկնածությունը։ Բայց «Իմ քայլը» պատգամավորների հարցերը ոչ թե իրավական, այլ խիստ նեղ, սեփական կուսակցական շահերից ելնող հարցեր էին․ «Ի՞նչ կարծիք ունեք դատարանների շրջափակման մասին»։
Եվ, թերևս լավ եղավ, որ Ա․ Վաղարշյանը չընտրվեց։ Նա ցանկանում էր մնալ և՛ որպես իրավաբան, և՛ հաճոյանալ պատգամավորներին, որի պատճառով էլ պատասխանները հեղհեղուկ էին, ոչ հստակ։ Պարոն Վաղարշյանը պետք է զգար, որ միևնույնն է չէր ընտրվելու և, գուցե, կա՛մ հրաժարվեր առաջադրվելուց, կա՛մ արժանապատվորեն ասեր այն, ինչ մտածում էր որպես մասնագետ-իրավաբան։
Հ․Գ․ Կարծում եմ՝ ժամանակն է շրջափակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը՝ նրանից պահանջելով որպես հաջորդ ՍԴ անդամի թեկնածու առաջարկել․․․ ժողովրդի թեկնածուին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ