Թույլ մի տվեք այս հակահայկական ռասիզմին հաղթել. CNN-ի հաղորդավարն «Արսենալի» երկրպագուներին կոչ է արել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել խաղի ժամանակ
Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել լոնդոնյան «Արսենալի» երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:
«Անհավատալի է. «Արսենալի» յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն», - Twitter-ում գրել է Մորգանը:
Բացի այդ, նա նաև կիսվել է անգլիացի հայտնի մարզական լրագրող Հենրի Վինթերի գրառմամբ, որով վերջինս տեղեկացնում է, որ «Արսենալի» երկրպագուին Բաքվում երկու անգամ ստիպել են բարձրացնել ուսին թիկնոցի տեղ գցած դրոշը, որպեսզի համոզվեն, որ Մխիթարյանի անունով խաղաշապիկ չի կրում:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ադրբեջանն արգելել է Հայաստանի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել Բաքվում:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն արգելել էր «զինագործների» երկրպագուներին Մխիթարյանի կերպարով դիմակներ կրել խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը