Զորամասի շարահրապարակում պայուսակով հարվածել է նախկին ամուսնու կնոջը
Ռիտան Կ.-ն հայտնվել է դատարանում նախկին ամուսնու կնոջը պայուսակով հարվածելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռիտան անցած տարվա օգոստոսին N զորամասի շարահրապարակի մոտ բռնի գործողություն է կատարել նախկին ամուսնու կնոջ նկատմամբ. ձեռքի պայուսակով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին:
Ռիտա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

















































