Եվրախորհրդարանում կանխատեսել են տեղերի բաշխումն ըստ ընտրությունների արդյունքների
Երկու խմբակցությունների եվրաթերահավատները եւ նացիոնալիստները Եվրախորհրդարանի նոր կազմում կարող են ակնկալել 113 աթոռ, ինչն ավելին է, քան նախորդ կազմում, վկայում է ԵԽ հրապարակած ճշտված գնահատականը աթոռների բաշխման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Եվրոպական ազգերի եւ ազատությունների» խմբակցությունը եւ «Ազատության եւ ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա» խումբը համապատասխանաբար 37 եւ 41 պատգամավորի հույս ունեին (ընդամենը 78)։
ԵԽ գնահատականով՝ «(Իտալիայի վարչապետ Մաթեո) Սալվինիի դաշինքը», որը միավորում է եվրաթերահավատներին Ֆրանսիայից, Ավստրիայից, Բելգիայից, Իտալիայից եւ այլ երկրներից, կարող է ստանալ 57 աթոռ (անցած խորհրդարանում՝ 37), իսկ Brexit-ի կողմնակիցները «Ազատության եւ ուղիղ դեմոկրատիայի Եվրոպա»-ից կարող են ակնկալել եւս 56 մանդատ (ունեին 41-ը)։
Առայժմ հարցական է մնում, թե արդյոք այդ ուժերը կձեւավորեն միասնական խումբ՝ հաշվի առնելով այն, որ երկրորդ խմբակցության կազմում կլինեն պատգամավորներ իտալական «Հինգ աստղ» շարժումից եւ Brexit-ի կողմնակիցներ։
Ճշտված տվյալներով՝ եւս 60 մանդատ կստանան «Եվրոպացի պահպանողականների եւ բարեփոխիչների» խմբակցության պատգամավորները (մինչ այդ՝ 76)։
Համաձայն հրապարակված կանխատեսման՝ ԵՄ-ում առաջատար «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» կստանա 178 մանդատ, սոցիալ-դեմոկրատները՝ 147, «կանաչները»՝ 70։
Մասնակցությունն ընտրություններին ռեկորդային էր վերջին տարիների համար եւ գերազանցել է 50 տոկոսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...