Հունաստանում զբոսաշրջիկը 600 եվրո է վճարել վեց կտոր կաղամարի համար
Զբոսաշրջիկը ԱՄՆ-ից կայքում հրապարակել է Միկոնոս կղզու ռեստորանի հաշվի մասին արձագանքները. վեց կտոր կաղամարը նրա վրա 591 եվրո է նստել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Ընդհանուր առմամբ, կեսար աղցանի, կաղամարի, գարեջրի, ջրի եւ լոլիկի հյութի համար ամերիկացիները վճարել են 836 եվրո։
«Անձնակազմն անազնիվ է եւ հրաժարվում է ներկայացնել մենյուն եւ գները,- գրել է զբոսաշրջիկը ռեստորանի մասին։- Մի գնացեք այնտեղ»։
Ամերիկացու բողոքները հանգեցրել են այն բանին, որ շատ այլ հաճախորդներ նույնպես սկսել են պատմել բարձր գների մասին։ Նրանցից մեկը ցույց է տվել հաշվեթուղթը, որի վրա երկու գավաթ պրոսեկոն նշված է եղել 136 եվրո, մեկ այլ զբոսաշրջիկ սուրճի համար վճարել է 25 եվրո։
Ռեստորանի հյուրերը բողոքել են մենյուի անորոշությունից. հիմնական կերակրատեսակը եւ մեկ գավաթ գինին արժեն 14,9 եվրո, իսկ մեկ շիշ ջուրը՝ ինը եվրո։ Չորս բաժին ջին տոնիկը՝ 100 եվրո։
Հաստատության ներկայացուցիչները հայտարարում են, որ բոլոր այցելուներին տրամադրվում են կերակրացանկեր գնանշումներով։
Ի դեպ, կան նաեւ դրական արձագանքներ։ Հյուրերը գրում են, որ անձնակազմը «բարի եւ մարդամոտ է», իսկ ռեստորանից հիանալի տեսարան է բացվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...