Մարգարիտա Սիմոնյանն Ասանժին դարաշրջանի մեծանուն լրագրող է անվանել
«Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» ծրագրի եթերում խոսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին՝ նրան անվանելով ժամանակակից դարաշրջանի մեծանուն լրագրող:
«Կարծում եմ, որ Ասանժն այն մարդն է, որը հաստատ կմտնի պատմության մեջ, եթե աշխարհը գոնե մի քիչ էլ զարգանա այնպես, ինչպես մենք սովոր ենք», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ WikiLeaks-ի հիմնադիրը աշխարհը փոխել է դեպի լավը՝ ցույց տալով մարդկանց ճշմարտությունը: «Ասանժն արել է այն, ինչ պարտավոր է անել լրագրությունը, այն, ինչի համար լրագրությունը գոյություն ունի», - ասել է Սիմոնյանը:
Ջուլիան Ասանժը ճանաչում է ձեռք բերել Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների և Գուանտանամոյի բանտի պայմանների մասին բացահայտող հրապարակումների մերկացումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...