Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի
Գերմանիայում Հրեաների կենտրոնական խորհրդի ղեկավար Յոզեֆ Շուստերը նախազգուշացրել է Գերմանիայում ապրող հրեաներին հակասեմիթականների սպառնալիքից, տեղեկացնում է DW-ն։
«Վաղուց այնպես է ստացվել, որ (Գերմանիայի) որոշ մեծ քաղաքներում հրեաները ենթակա են պոտենցիալ վտանգի այն դեպքում, եթե նրանց արտաքին տեսքը մատնում է նրանց կրոնական պատկանելությունը»,- ասել է Շուստերը կիրակի՝ մայիսի 26-ին։
Նա նշել է, որ այս խնդիրը մատնանշել է դեռեւս երկու տարի առաջ, եւ «լավ կլիներ, եթե դրան ուշադրություն դարձնեին նաեւ քաղաքական բարձր մակարդակում»։ Եկել է ժամանակը, որպեսզի «հակասեմիթականության դեմ պայքարը դառնա ամբողջ հանրության խնդիրը»,- կարծում է Շուստերը։
Խորհրդի նախկին ղեկավար, Մյունխենի եւ Վերին Բավարիայի հրեական համայնքի նախագահ Շառլոթա Քնոբլոխը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը հոգ տանել, որպեսզի հրեաները կարողանան առանց վախենալու ապրել երկրում։ «Վախը հնարավոր վտանգից հրեական հասարակությունում այսօր մեծ է»,- ասել է Քնոբլոխը՝ նշելով, որ կարող է «հասկանալ յուրաքանչյուրին, ով չի ցանկանում, որպեսզի այստեղ արտաքինով կարելի լինի որոշել, որ նա հուդայականություն է դավանում»։
Նախօրեին Գերմանիայի կառավարության հակասեմիթականության դեմ պայքարի գծով լիազոր Ֆելիքս Քլայնը նախազգուշացրել է Գերմանիայի հրեաներին չկրել ավանդական գլխադիր՝ կիպա, հասարակությունում «զսպիչ մեխանիզմնեի թուլացման եւ հուդայականություն դավանողների հանդեպ կոպտության ավելացման» պատճառով։ «Ես չեմ կարող երաշխավորել հրեաներին, որ ամենուրեք եւ ցանկացած ժամանակ կիպա կրեն Գերմանիայում»,- ասել Քլայնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...