Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա
Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի օդանավակայանում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ հարվածի թիրախը ռազմական անգարներն են եղել: Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Վերջին 2 շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը: Այս շաբաթ նրանք արդեն հարձակում են գործել Նաջարան քաղաքի օդանավակայանի ուղղությամբ:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդն արաբական աշխարհի առաջնորդների մասկանցությամբ Մեքքայում Իրանի հետ հարաբերությունների սրացման, երկրի ափերի մոտ լցանավերի նկատմամբ իրականցված դիվերսիայի, ինչպես նաև երկրում նավթամղիչ 2 կայանի նկատմամբ հուսիտների հարձակման առնչությամբ արտահերթ գագաթնաժողով էր հրավիրել:
Ավելի ուշ հուսիտները ստանձնել էին հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով առաջացած հրդեհը լուրջ վնասներ էր հասցրել:
Հիշեցնենք, որ Եմենում կառավարության և հուսիտների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...