Շիմպանզեները կրիաների որս են անում. նախկինում այդ մասին ոչ ոք չգիտեր
Գերմանացի կենսաբանները 2016-2018 թթ. ուսումնասիրել են Loango ազգային պարկում շիմպանզեների պահվածքը, հաղորդում է Nat-geo-ն:
Հավաքված նյութն ընդգրկում է հետազոտությունների 5000 ժամ, եւ այդ ընթացքում 38 դեպք է գրանցվել, երբ շիմպանզեները դուրս են եկել կրիաների վրա: Ավելի վաղ հաստատվել է, որ դիետայի համար շիմպանզեները փոքր կապիկների կամ սմբակավորների որս են անում: Կրիաների նկատմամբ նրանց հետաքրքրության մասին ոչինչ հայտնի չէր:
Կիրաների որսը միշտ տեղի է ունեցել չոր սեզոնին, եւ գիտնականները դրա հստակ պատճառը չգիտեն: Ենթադրվում է, որ դա բացատրվում է այդ շրջանում սողունների ակտիվության նվազեցմամբ:
Հատկապես զարմանալի է եղել այն դպեքը, երբ շիմպանզեն կերել է որսի միայն կեսը: Այն թաքցրել է ճյուղերի հետեւում, ապա վերձադարձել եւ առավոտյան մյուս մասը կերել. այդպես նրանք ցույց են տալիս իրենց գործողությունները ծրագրելու ունակությունը:
Գիտնականները նաեւ նշում են, որ բնական միջավայրում դժվար է ուսումնասիրել շիմպանզեներին, քանի որ նրանք խույս են տալիս մարդկանցից: Մոտ 5 տարի է պահանջվում, որպեսզի նրանք սովորեն մարդու ներկայությանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները