«Ռեալը» բաց թողեց հաղթանակը, իսկ «Բարսելոնան» խայտառակ պարտություն կրեց
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հանդիպեց «Ատլետիկոյի» հետ:
Ամբողջ խաղն անցավ արքայական ակումբի բացահայտ առավելությամբ: «Ռեալը» ավելի շատ էր գրոհում, ավելի գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրում, բայց գոլ խփեց միայն մեկ անգամ, երբ 52-րդ րոպեին Պեպեն գլխի հարվածով բացեց հաշիվը:
«Ատլետիկոն» ոչնչով աչքի չընկնելով 85-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլը խփեց Գրիզմանը:
«Ռեալի» ոչ ոքին ոչ միայն խելահեղության հասցրեց «Ատլետիկոյի» մարզիչ Սիմյոնեին, այլ «Բարսելոնայի» երկրպագուներին, որոնք արդեն երազում էին, որ իրենց սիրելի թիմը կհավասարվի արքայական ակումբին: Իսկ «Մալագան» վերցրեց եւ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Այո, այն «Բարսելոնային», որն ընդամենը շաբաթներ առաջ խաղավերջի յոթ րոպեին երեք գոլ խփեց ՊՍԺ-ին եւ հաղթեց 6:1 հաշվով:
Հիմա արդեն «Ռեալի» առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ հասավ երեք միավորի: Չմոռանանք նաեւ, որ արքայական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում