ԿԸՀ-ն կամփոփի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Այսօր նաև ավարտվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի դիմումների ընդունումը։ Չնայած դեռ ոչ մի քաղաքական ուժ դիմում չի ներկայացրել, ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն են արել ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի առաջատարը Զարուհի Փոստանջյանն է:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

















































