Միջազգային տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է
Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը ներկայացրել է Կերչի նեղուցում ուկրիանացի նավաստիների հետ կապված միջադեպի վերաբերյալ վճիռը:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, վճիռը կայացվել է հօգուտ ուկրիանական կողմի և Ռուսաստանի Դաշնության իշխանություններից պահանջում է ազատ արձակել կալանավորված նավաստիներին:
Միևնույն ժամանակ Միջազգային տրիբունալը Ռուսաստանից չի պահանջել փակել նավաստիների դեմ հարուցված քրեական գործը:
Russia Today-ը հավելում է, որ ՌԴ արտգործնախարարությունը, մեկնաբանելով վճիռը, բացառել է տվյալ հարցի հարթման շրջանակում ՄԱԿ-ի՝ 1982թ. ծովային իրավունքի վերաբերյալ կոնվենցիայի կիրառումը:
ԱԳՆ-ից հայտնել են, որ Ուկրաինան կարող էր խուսափել նման իրավիճակից, եթե հետևեր Կերչի նեղուցի շրջանում նավարկության վերաբերյալ ռուսական սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...