Լերա Կուդրյավցևային շփոթել են Ավստրիայի փոխկանցլերի «ռուս միլիոնատիրուհու» հետ. հաղորդավարուհին միջազգային դատարան կդիմի
Ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևային ավստրիական Oesterreich Zeitung պարբերականը շփոթել է Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեի` հայտնի սկանդալային տեսանյութի գաղտնի «հերոսուհու» հետ և վերնագրում գրել. «Նա դերասանուհի՞, թե՞ մարմնավաճառուհի»` հրապարակելով Լերայի լուսանկարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ստացվում է, ես եմ մեղավոր Ավստրիայի փոխկանցլերի հրաժարականի հարցում: Ինչ արած, կպարզենք միջազգային դատարանում»,- Ինստագրամի իր էջում գրել է Կուդրյավցևան և հավելել, որ ավստրիական ԶԼՄ-ներից նման քայլ չէր սպասում:
Հիշեցնենք, որ Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին փոխկանցլերի և «ռուս միլիոնատիրուհու» գաղտնի հանդիպման մասին: 2017թ. հուլիսին արված տեսանյութից պարզ է դառնում, որ Շտրախեն կնոջ հետ քննարկում է կայանալիք ընտրություններում իրեն տրամադրվելիք աջակցությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...