Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն
Անցումային արդարադատության գաղափարը մեզ մոտ խեղաթյուրվել է։
Դատելով այն հայտարարություններից, որոնք հնչում են «անցումայինի» ներդրումը հիմնավորելու համար, սպասվում է նեոբոլշևիզմ։
Այդ նեոբոլշևիզմի արդյունքում մենք ստանալու ենք պառակտված, բզկտված ու քանդված հասարակություն։ Դրան հաջորդելու են թուլացած անվտանգության համակարգը, բարոյազրկված բանակը և կատաստրոֆան։
Սահմանադրական դատարանն ու մյուս դատարանները հայտնվել են հայաստանյան «թավշյա» իշխանությունների թիրախում, քանզի անկախության ու անաչառության դրսևորումներ են ունենում։
Եթե դատարանները դատախազության ու քննչական մյուս մարմինների պես ևս դառնան ամբողջությամբ գրպանային ու խամաճիկային, ապա դրանից հետո թիրախում ավտոմատ կերպով լինելու է փաստաբանական ինստիտուտը, իսկ հետո՝ լրատվական դաշտը։ Սեփականության խլման ու տոտալ վերաբաշխման գործընթաց նույնպես սպասվում է։
Թե ինչպիսի ազգային աղետ կհաջորդի «թավշյա» նեոբոլշևիկների արածին, դժվար չէ պատկերացնելը։ Այդ ամենի հետևանքները վերացնելու համար անցումային արդարադատություն է պետք լինելու։
Այսինքն, մենք իրական անցումային արդարադատություն կունենանք այս իշխանությունների անխուսափելի հեռացումից հետո։
Դանոսչիկության ու ստուկաչության խրախուսման, մարդկանց ստորին բնազդների արթնացման և դասակարգային պայքարի սրումից հետո մեր հանրության մեջ այնքան ատելություն ու թշնամություն են կուտակվելու, որ հաշտեցման, ինչպես նաև ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու՝ անցումային արդարադատության փուլ։
Մարդիկ մինչև հիմա չեն մոռացել կուլակաթափությունը և 37 թվի մատնագրերը, էլ ուր մնաց՝ հիմիկվա ավերածությունները մոռանան։ Այնպես որ, անցումայինը լինելու է։ Իսկ առայժմ նեոբոլշևիզմի խրախճանք է։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ