Ֆրանսիայի իսլամիստների խումբը կասկածվում է Օլանդի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածում են իսլամիստների խմբին Ելիսեյան պալատում երկրի նախկին նախագահի դեմ մահափորձի կազմակերպման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է Ներքին անվտանգության գլխավոր վարչությանը (DGSI), Ստրասբուրգում կալանվածներից մեկի հեռախոսի հիշողության մեջ պահպանվող պատկերների մեջ քննիչները հայտնաբերել են Օլանդի լուսանկարը, որը եղել է երկրի նախագահը 2012-2017 թվականներին։ Քրեագետները պարզել են, որ 16-ամյա կալանվածը այդ լուսանկարները տարածել է իր ծանոթների շրջանում։ Հարցաքննությունների ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ նախկին նախագահին մեղավոր է համարում Սիրիային հարվածելու մեջ։
16-ամյա պատանին իսլամիստների խմբից կալանվել է մայիսի 7-ին Ստրասբուրգում։ Ապրիլին այս գործով կալանվել է եւս չորս մարդ։
Քննության տեղեկատվությամբ՝ փետրվարի 1-ին չորս մարդուց բաղկացած խումբը զննել է Ֆրանսիայի նախագահի նստավայրի մատույցները եւ տեղեկություններ հավաքել պալատի պահպանության համակարգի կազմակերպման, պահակների մասին։ Պարզվել է, որ նրանք քննարկել են ահաբեկչությունների ծրագրեր անմիջապես իրավակարգի ծառայությունների ներկայացուցիչների վրա հարձակվելու վերաբերյալ։ Նրանք, մասնավորապես, ծրագրել են գրոհել Օլնե սու Բուա քաղաքի (Փարիզի հյուսիս-արեւելք) ոստիկանությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...