ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը սպառնալիքի տակ է դնում գլոբալ տնտեսական աճը. ԱՄՀ
ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ սաստկացող ամերիկա-չինական առեւտրային պատերազմը սպառնալիքի տակ է դնում 2019 թվականի գլոբալ տնտեսական աճը՝ խափանելով վստահությունն ու բարձրացնելով գները սպառողների համար, տեղեկացնում է AFP-ն։
«Սպառողները ԱՄՆ-ում եւ Չինաստանում միանշանակ տանուլ են տվել առեւտրային լարվածությունից»,- ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետ Գիտա Գոպինաթհը։
Նա հերքել է նախագահ Դոնալդ Թրամփի պնդումն այն մասին, որ Չինաստանի վճարած տուրքերն ապահովում են չտեսնված եկամուտ ԱՄՆ գանձապետարանի համար, ասելով, որ սակագների բեռը «գրեթե լիովին կրում են ամերիկյան ներմուծողները»։
Նրա խոսքով՝ տնտեսական վնասը շատ ավելի լուրջ կլինի, եթե Թրամփը կատարի Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների վրա բարձր սակագներ մտցնելու սպառնալիքը, քանի որ դա «հաշվարկից կհանի համաշխարհային ՀՆԱ մոտ մեկ երրորդ տոկոսային կետ կարճաժամկետ հեռանկարում»։
Գոպինաթհը հավաստիացնում է, որ թեեւ լարվածությունը վնաս է հասցրել երկու կողմին էլ՝ կրճատելով առեւտրի ընդհանուր ծավալը եւ վնաս հասցնելով ընկերություններին, «երկկողմ առեւտրի դեֆիցիտը ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ»։ ԱՄՆ ներկրման ընդհանուր ծավալը էապես չի փոխվել։ «Այն դեպքում, երբ գլոբալ աճի վրա ազդեցությունը ներկա պահին համեմատաբար համեստ է, վերջին սրացումը կարող է էապես խափանել բիզնեսի եւ ֆինանսական շուկայի տրամադրությունները, խախտել մատակարարումների գլոբալ շղթան եւ սպառնալիքի տակ դնել գլոբալ աճի կանխատեսվող վերականգնումը 2019 թվականին»,- նախազգուշացրել է նա իր բլոգում։ «Այս սցենարը պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք 2019 թվականն անվանել նուրբ համաշխարհային տնտեսության համար»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...