Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում (լուսանկարներ)
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակիչներն ականատես են եղել` ինչպես է hոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենտ վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնում քաղաքի վրա, գրում է Daily Mail-ը:
Նախաձեռնությունն իրականացվել է Goldrush Ballooning ընկերության կողմից, որն օդապարիկով թռիչքներ է կազմակերպում Մելբուռնում: Նախաձեռնության նպատակն է եղել մարդկանց ուշադրությունը հրավիրել King Valley Balloon փառատոնին, որը կկայանա հունիսի 7-10-ը և որի ընթացքում ցանկացողները կկարողանա թռչել ընկերության օդապարիկներով:
Յուրօրինակ օդապարիկի եռաչափ պատկերը ստեղծվել է հայտնի գեղանկարչի ինքնանկարի նմանությամբ, որում նա պատկերված է ֆետրե գլխարկով:
Օդապարիկի մասերը պատրաստվել են առանձին-առանձին, այնուհետև միացվել են, իսկ պատրաստման ընդհանուր ծախսը 278 000 դոլար է կազմել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...