Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրն ավելի քան 25 000 ձայն է հավաքել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ձայների քանակը բավարար է, որ երկրի ղեկավարը դիտարկի փաստաթուղթը:
Խնդրագրի հեղինակը պնդում է, որ ուկրաինացի նոր առաջնորդն «իրականում չի վայելում ընտրողների 73 տոկոսի աջակցությունը», այլ միայն համախմբել է քաղաքացիների բողոքը:
Խնդրագիրը հայտնվել է չորեքշաբթի, իսկ դիտարկման համար անհրաժեշտ քանակության ստորագրություններ հավաքելու համար 90 օր է տրվում, սակայն 25 000-ի շեմը հատվել է ընդամենը մեկ օրում:
Նախագահի գրասենյակի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել է, որ Զելենսկին կարձագանքի, հենց որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքվեն:
Հիշեցնենք, որ երկրի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակել է ապրիլի 13-ին, որոնց համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին հաղթել է՝ ստանալով 73.22 տոկոս ձայն:


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...