ԵՄ դատարանը Մարին Լը Պենին պարտավորեցրել է Եվրախորհրդարանին 300 հազար դոլար փոխհատուցել
Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը մերժել է ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ իր օգնականին ֆիկտիվ աշխատանքի տեղավորելու մասին գործի բողոքարկումը:
Հինգշաբթի AFP-ն դատարանին վկայակոչելով հաղորդել է, որ քաղաքական գործիչը սպառել է դատավճիռը բողոքարկելու հնարավորությունը եւ պետք է մոտ 300 հազար դոլար վճարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը եկել է այն եզրակացության, որ Լը Պենը չի կարողացել ապացուցել, որ իր օգնականը փաստացի կատարել է իր պարտականությունները:
2018 թվականի հունիսին Եվրոպական դատարանը օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի պահանջը Լը Պենի նկատմամբ՝ վերադարձնել կառույցին 300 հազար եվրո, որը նրա հիմնադրամներից ծախսվել է քաղաքական գործչի օգնականի աշխատավարձի համար: Դրանից հետո նա բողոքարկել է դատարանի որոշումը:
Լը Պենին բացահայտել են նրանում, որ 2010-2016 թվականներին նա Եվրախորհրդարանի միջոցներով վճարել է իր օգնական Կատրին Գրիզեին, որը ինչպես նշվում է զբաղվել է ոչ թե եվրոպական գործերով, այլ «Ազգային ճակատի» շարքերում կուսակցական գործունեությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...