Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործում Կրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասին Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար

ԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Կարծիք

Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալ

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։

Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձևաչափերին և հիմնական բանախոսներին։

ՄԱՍ 1
Միջազգային փորձագետի և անցումային արդարադատության ենթատեքստի մասին

ՓԱՍՏ 1
Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերևս ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

ՓԱՍՏ 2
Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռևս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից և հարցազրույցներից պարզ երևում է, որ նա ևս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից և անուշադրության մատնվել։ Լուսանկարը՝ պարոն Կարանզայի թվիթերյան էջից։

ՓԱՍՏ 3
«Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի կայքում նշված է, որ պարոն Կարանզան հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների և հակակոռուպցիոն ակտիվիստների, ինչպես նաև՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների հետ։ Սակայն չկա տեղեկատվություն, թե բացի վարչապետ Փաշինյանից և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից («Սորոսի հիմնադրամ»), ուրիշ ում հետ է հանդիպել պարոն Կարանզան։

ՓԱՍՏ 4
Վերը նշված հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում դեռևս խոսք չկա Հայաստանում անցումային արդարադատության իրականացման մասին, այլ խոսվում է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս հանդիպումից հետո է միայն, որ օգոստոսի 17-ին առաջին անգամ օրակարգ նետվեց անցումային արդարադատության թեման։

ՓԱՍՏ 5
Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.
- Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։
- Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ և դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։
- Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)։

Նշված փաստերն առաջացնում են մի շարք ՀԱՐՑԵՐ, որոնք, կարծում եմ, պետք է ուղղել պարոն Կարանզային՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երեկվա իմ հարցման արդյունքները հաստատեցին, որ փորձագետները պետք է լինեն անաչառ։
- Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան։ Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի և Հայաստանի միջև։

- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարանզան «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի փորձագետ է՝ նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

- Արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնել զեկույց, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում, թե՞ ոչ։ Սա հատկապես կարևոր է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը վեթինգի վերաբերյալ օրինագծի մշակման համար սահմանել է երկու ամսվա ժամկետ։

- Եթե այո, ապա այդ զեկույցը հենվելու է պարոն Կարանզայի՝ 2018թ. հուլիսին կայացված հանդիպումների վրա՞, թե՞ լինելու են նոր հանդիպումներ և քննարկումներ՝ հաշվի առնելով այս ընթացքում երկրում փոփոխված տրամադրությունները։

- Արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ կողմ է անցումային արդարադատության իրականացմանը։
Նույնիսկ Վրաստանի վերաբերյալ 2017թ. զեկույցում կենտրոնն առաջարկում էր իրականացնել անցումային արդարադատություն՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ծագած խնդիրների հաղթահարման նպատակով և պարզելու համար, թե օրինակ ինչ հանգամանքներում են Սահակաշվիլիի օրոք ընդամենը մի քանի լարիով պետությանը գույք նվիրել։ Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք կենտրոնը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո պաշտպանում է անցումային արդարադատությունը, թե՞ ոչ։ Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

- Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն՝ Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում՝ որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy)։ Այս մասին նշված է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի զեկույցում։

- Հայաստանի վերաբերյալ պատկերացումը պարոն Կարանզան ձեռք է բերել պարոն Փաշինյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների՞ց, թե՞ նա հանդիպել է նաև ոչ իշխանական և ոչ իշխանամերձ շրջանակների հետ։

- Եվ վերջապես, պարոն Կարանզան եկել է Հայաստան վերջնական վերդիկտո՞վ, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից