ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է ռուսական ազդեցության դեմ պայքարի համար 280 մլն դոլար հատկացնել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովն առաջարկել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար 280 մլն դոլար հատկացնել, հաղորդում է golos-ameriki.ru-ն:
Օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի կամ նախկին Խորհրդային Միության որևէ այլ տարածքի շրջափակումը ճանաչող երկրներին օգնություն հատկացնելու արգելք սահմանել:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից «որևէ դրամական միջոց» չի ուղղվի այն երկրների աջակցությանը, որոնք ՌԴ-ի կողմից Ղրիմի կամ Ուկրաինայի այլ տարածքի բռնակցմանը նպաստող հստակ քայլեր են ձեռնարկել:
Օրենքի նախագիծը ենթադրում է միջոցներ հատկացնել Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդավարության զարգացման ծրագրերի աջակցման, ռուսական ծայրամասերի, եվրոպական, ասիական երկրների համար, որոնք ռուսական «չարամիտ ազդեցության արշավի» օբյեկտ են կամ խոցելի են դրա նկատմամբ:
Սահմանափակումների շարքում նաև Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն է, եթե Անկարան չվերանայի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...