Հալեպում 10-ամյա դադարից հետո բացվել է գիշերային տոնավաճառը
Սիրիայի Հալեպ քաղաքում 10 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է գիշերային տոնավաճառը, ինչի առթիվ քաղաքում միացվել են շատրվանները և հրավառություն է կազմակերպվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Վերջին անգամ ես այստեղ եմ եկել ավելի քան 15 տարի առաջ: Այն ժամանակ դուստրերս դեռ շատ փոքր էին և, բնականաբար, ոչինչ չեն հիշում: Այժմ իրավիճակը հանգիստ է, մենք վայելում ենք այս մթնոլորտը և տոնավաճառի շահավետ գները»,- լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը:
Գիշերային տոնավաճառները Հալեպի կենտրոնական թաղամասերից մեկում կազմակերպվել են դեռևս անցած դարասկզբին, սակայն Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ տոնավաճառը ստիպված են եղել փակել: Դրա վերաբացումը երկրի խոշորագույն քաղաքի՝ խաղաղ կյանքի վերադառնալու ևս մեկ նշան է:
Հայտնի է, որ տարվա այս եղանակին, երբ Սիրիայում ցերեկն օդի ջերմաստիճանը 40-ի է հասնում, գրեթե բոլորը հանգստանում են, իսկ ակտիվությունը սկսվում է երեկոյան ժամերին:
Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել էր 2011 թ.: 2018 թ. վերջին հայտարարվել էր մերձարևելյան երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Այժմ երկրում քաղաքական կարգավորման, վերականգնման և փախստականների վերադարձի ծրագրեր են իրականացվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...