Panasonic-ը դադարեցրել է առեւտրային գործողությունները Huawei-ի հետ
Ճապոնական Panasonic կորպորացիան հայտարարել է, որ դադարեցնում է առեւտրային գործողությունները Huawei-ի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը չինական ընկերությունը մտցրել է սեւ ցուցակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով FNN հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ճապոնական ընկերությունը դադարեցրել է բոլոր առեւտրային գործողությունները Huawei-ի, ինչպես նաեւ նրա հետ առնչվող 68 ընկերությունների հետ։
Huawei-ի հետ հարաբերությունները չորեքշաբթի դադարեցրել են ճապոնական SoftBank եւ KDDI (au) բջջային օպերատորները՝ հայտարարելով, որ հետաձգում են մայիսի 24-ին նախատեսված Huawei հեռախոսների վաճառքը։ Մի փոքր ավելի ուշ նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ NTT Docomo բջջային օպերատորը։ Ընկերությունները դադարեցրել են նաեւ չինական արտադրողի նոր մոդելների, մասնավորապես՝ P30 lite-ի գնման նախնական հայտերի ընդունումը։
Բջջային օպերատորների որոշումը հաջորդել է ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարությանը մայիսի կեսին Huawei-ը սեւ ցուցակ մտցնելու մասին։ Huawei-ը նաեւ այն ընկերությունների ցանկում է, որոնց արգելված է գործեր վարել ամերիկյան բիզնեսի հետ առանց համապատասխան արտոնագրերի։ Google-ն արդեն դադարեցրել է համագործակցությունը Huawei-ի հետ այն ոլորտներում, որոնք պահանջում են սարքավորումների, ծրագրային ապահովման եւ տեխնիկական ծառայությունների փոխանցում բացի նրանցից, որոնք հասանելի են բոլորին բաց արտոնագրով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...