ԱՄՆ-ի ճնշումը չինական ընկերությունների վրա տնտեսական ահաբեկում է
ԱՄՆ-ի ճնշումը չինական ընկերությունների վրա, ինչպիսին տեխնոլոգիական հսկա Huawei Technologies Co Ltd-ն է, տնտեսական ահաբեկում է եւ երկրի զարգացման գործընթացը կանխելու փորձ է: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ-ի իշխանության օգտագործումը Չինաստանի մասնավոր ընկերություններին, ինչպիսին Huawei-ն է, ճնշելու համար, տիպիկ տնտեսական ահաբեկում է», - ասել է նա:
Վան Իի մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի դուռը միշտ բաց կլինի ԱՄՆ-ի համար առեւտրային բանակցությունների վերսկսման նպատակով, սակայն նա չի ընդունի ոչ մի անհավասար համաձայնագիր:
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները բարձրացրել են ապրանքների ներկրման մաքսատուրքերն այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել: Երկրների միջեւ լարվածությունը ուժեղացել է անցյալ շաբաթ այն պահից, երբ Վաշինգտոնը «սեւ ցուցակում» ներառել էր Huawei-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...