Իրանցի քաղաքական գործիչ. հայերը կգրավեին Բաքուն, եթե Իրանը չօգներ Ադրբեջանին
Եթե Իրանը չաջակցեր Ադրբեջանին, ապա հայերը կգրավեին նաեւ Բաքուն,– իրանական «Azariha.org» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է իրանական Արդեբիլ նահանգի նախկին նահանգապետ, Իրանի Մեջլիսի 9-րդ գումարման Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանսուր Հակիկապտուրը։
«Ադրբեջանցի պաշտոնյաներն անշնորհակալ են։ Եթե իմ միջամտությամբ Իրանը հանգուցյալ հրամանատար Ռովշան Ջավադովին չտրամադրեր զենքով լի մի ամբողջ ինքնաթիռ, հայերը նաեւ այլ տարածքներ կգրավեին։ Մենք այդ ժամանակ Բաքվում ուսուցանում էինք 6500 զինվորականների, բաքվեցիները դա կհաստատեն»,– ասել է Մանսուր Հակիկատպուրը, ով ղարաբաղյան հակամարտության ընթացքում եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ռազմական խորհրդականը։
Ավելի վաղ, իր նախկին հարցազրույցում, Մանսուր Հակիկատպուրը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աֆղանստանից Ադրբեջան են բերվել 2000 աֆղանական մոջահեդներ, ովքեր կռվել են հայերի դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը