Հայկական քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գորիսը հռչակվել է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
Որոշման նախագիծը ընդունվել է ապրիլի 7-ին՝ Տաշքենդում կայացած ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշված է, որ Գորիսը Հայաստանի Սյունիքի մարզի արևելյան մասում գտնվող քաղաք է։ Այն գտնվում է Երևանից 240կմ հեռավորության վրա եւ համարվում է երկրի արդյունաբերական կենտրոններից։ Գորիսն ունի մոտ 20 հազար բնակչություն։

















































