Առաջին բրոնզը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալը նվաճեցին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի 2017թ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Կանանց մրցումներում մեր ծանրորդուհի Սոնա Պողոսյանը 75կգ քաշային կարգում երկամարտի 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Դա, անշուշտ, մեծ նվաճում է 19-ամյա մարզուհու համար:
Ռիոյի 2016թ օլիմպիական խաղերում լուրջ վնասվածք ստացած Անդրանիկ Կարապետյանը հանդես եկավ Բ խմբում եւ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ 325 կգ (160+165), ինչը վատ արդյունք չէ երկարատեւ ընդմիջումից հետո:
Այսօր Հայաստանի պատվիրակներից պայքարի մեջ կմտնեն 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (Բ խումբ) եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (Ա խումբ):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում