Ասադի վարչակազմը պետք է տապալվի. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը: Բացի այդ, նա թուրքական կողմի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ սիրիական ավիաբազայի հրթիռակոծման կապակցությամբ: «Անհրաժեշտ է, որպեսզի այս վարչակարգը որքան հնարավոր է շուտ տապալվի: Եթե նա (Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը-խմբ.) չի ցանկանում հեռանալ, եթե չկա անցումային իշխանություն, եթե նա շարունակում է մարդկության դեմ հանցագործություններ կատարել, անհրաժեշտ է նրան տապալելու համար քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է անվտանգ գոտիներ ստեղծել Սիրիայի քաղաքացիների համար: Չավուշօղլուն նաև նշել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է պահել կոալիցիային նախատեսվող հրթիռակոծման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը