Քանի հոգու են խոստացել ԱԺ նախագահի պաշտոնը
Միայն մամուլի հրապարակումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ԱԺ նախագահի պաշտոնը քանի հոգու են խոստացել:
Գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը վստահ է, որ ԱԺ նախագահը հենց ինքն է լինելու:
Նույն վստահությունը ունի Գալուստ Սահակյանը: Մամուլի այլ հրապարակումների համաձայն, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Վիգեն Սարգսյանը:
Իր ուժերին կամ իրեն տվածխոստմանը հավատում է նաեւ Արմեն Աշոտյանը: Նա վստահ է, որ հենց ինքն է գլխավորելու Ազգային Ժողովը:
Բոլոր ժամանակների ամենախայտառակ խորհրդարանը գլխավորելու հույսեր է փայփայում նաեւ Էդուարդ Շարմազանովը:
Իսկ ինչով է պակաս գյումրեցի Ֆելիքս Ցոլակյանը: Նրան եւս խոստացել են ԱԺ նախագահի պաշտոնը:
Հետաքրքիր է, թե՞ քանի հոգու են խոստացել վարչապետի պաշտոնը:
Top-News.am

















































