Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։ Միջոցառումը կանցկացվի ապրիլի 22-ին, Հարթֆոլդում, Կոնեկտիկուտ նահանգի մայրաքաղաքում։ Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն քաղաքական գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ ու Կոնեկտիկուտի այլ հայտնի գործիչներ, հայտնում է courant.com –ը
Հիշեցնենք, որ լինելով Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ջոն Էվանսը 2005-ին Քալիֆորնիայի հայկական համայնքի առջև ելույթ ունենալիս հրապարակավ ասել էր, որ 1915-ի կոտորածները ցեղասպանություն է եղել։ 2006-ի սեպտեմբերին դիվանագետը մեկնել է Հայաստանից ու պաշտոնապես հեռացել ԱՄՆ Պետդեպարտամենտից։

















































