Անկարան Նիդեռլանդների թուրքական ծագումով 100 հպատակների արգելել է մեկնել Թուրքիայից
Անկարան Նիդեռլանդների թուրքական ծագումով 100 հպատակների արգելել է մեկնել Թուրքիայից, հայտնում է BBC-ն։
«Կան տարբեր պատճառներ այդ արգելքի համար, բայց ըստ երեւույթին նրանցից մի քանիսը կապեր ունեն Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ»,- Նիդեռլանդների ԱԳՆ-ի ներկայացուցչին մեջբերում է NOS հեռուստաընկերությունը։
Նիդեռլանդների ԱԳՆ-ն հայտնել է, որ պատրաստ է օգնել իր բոլոր հպատակներին, որոնք կդիմեն օգնության համար։ Գերատեսչության տվյալներով նույն խնդրին են բախվում նաեւ եվրոպական մյուս երկրների քաղաքացի հանդիսացող թուրքերը։
Մարտին Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական բարձր մակարդակի շփումները Նիդեռլանդների հետ՝ երկու երկրների միջեւ ծագած դիվանագիտական կոնֆլիկտի ֆոնին։
Պետությունների միջեւ հարաբերությունները փչացել էին, քանի որ Նիդեռլանդների իշխանությունները երկու թուրք նախարարների թույլ չէին տվել ելույթ ունենալ Ռոթերդամում՝ Նիդեռլանդներում ապրող թուրքերի առաջ։
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը