Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը: Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ դատարանը գործի շրջանակներում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին: Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին:
Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին: Նշենք, որ Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը