Հաստատվել է արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը
Հայաստանում հաստատվել է արտակարգ դրության կամ զինված հարձակման ժաանակ տագնապ հայտարարելու կարգը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում:
Դրա համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց եւ հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաեւ ստացիոնար եւ շարժական վերարտադրիչներ: Տագնապի ազդանշանի տեսակներն են. «Օդային ազդանշան» (օդային հարձակման եւ դրա վտանգի դեպքում) եւ «Ուշադրություն բոլորին» (արտակարգ իրավիճակի կամ զինված հարձակման եւ դրա սպառնալիքի դեպքում): Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բնակչության տարհանում իրականացնեն:
Հանրապետական ծավալի արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու մասին որոշումն ընդունում է վարչապետը, Հայաստանի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում, ՊՆ-ի տվյալների հիման վրա, լիազորված մարմնի օպերատիվ ծառայությունը:
news.am

















































