«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասնակցության հարցը Երեւանի ընտրություններում քննարկման փուլում է
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասնակցության հարցը Երեւանի ավագանու ընտրություններում քննարկման փուլում է։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա իր անձնական կարծիքն է հայտնել. «Տվյալ պահին չարժե մասնակցել այդ ընտրություններին։ Թող մեր ժողովուրդը մարսի ներկա դրությունը, տեսնի, թե ինչ եղավ»։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սույն թվականի մայիսի 14-ին։ Մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին:

















































