Ավելի քան 9 ժամ տեւած մրցույթի արդյունքում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր այդպես էլ չընտրվեց
Ավելի քան 9 ժամ տեւած մրցույթի արդյունքում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր այսօր այդպես էլ չընտրվեց։
Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որը տեւեց մոտ 9 ժամ: Քվեարկությունը տեղի ունեցավ երկու փուլով, առաջին փուլում 4 թեկնածուներից հավասար ձայներ էին հավաքել բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանն ու տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը:
Քննարկումից հետո սկսվեց փակ գաղտնի քվեարկության փուլը, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 20-ը։ Քվեարկության առաջին փուլում ռեկտորի ընտրության հետեւյալ արդյունքները գրանցվեցին՝ Սամվել Ալեքսանյանը ստացավ 2 ձայն, Անդրանիկ Սարգսյանը՝ 6, Արամ Կարապետյանը՝ 1, Լուսինե Ֆլջյանը 6 ձայն, դեմ էին 4-ը, իսկ 1 քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր։ Քանի որ թեկնածուներից որեւէ մեկը չէր ստացել բավարար ձայն ընտրվելու համար, անցկացվեց երկրորդ փուլը, որին մասնակցեցին 1-ին փուլում առավելագույն ձայներ հավաքածները՝ Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը։ Երկրորդ փուլում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ՝ Անդրանիկ Սարգսյան ստացավ 9 քվե, Լուսինե Ֆլջյանը՝ 6, խորհրդի անդամներից 5-ն էլ քվեարկել էին բոլորին դեմ։ Վերջնարդյունքում Շիրակի պետահալսարանի ռեկտոր այս անգամ էլ չընտրվեց։ «Մենք այսօր չկարողացանք ռեկտոր ընտրել, բայց հանրության աչքի առաջ բաց, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ ենք կազմակերպել։ Կարծում եմ ամեն ինչ արել ենք օրինականության, արդարության շրջանակներում, այսպես է ստացվել»,- ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Նա նաեւ նշեց, որ խորհուրդը ստեղծված իրավիճակը կքննարկի եւ իր որոշումների ու սպասվելիք նիստի մասին տեղյակ կպահի։
Հիշեցնենք, որ երկրորդ անգամն է՝ չի հաջողվում ռեկտոր ընտրել. մարտի 2-ի կայացած մրցույթին եւս այս երկու թեկնածուներն էին պայքարում ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն նրանից ոչ մեկը չընտրվեց:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին