Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են նպաստել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Աստանայում ու Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Շոշափվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդիրը: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս նպաստել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանը, Աստանայում եւ Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին»,- նշված է հաղորդագրությունում:
Կողմերը նաեւ քննարկել են ռուս-թուրքական կապերի հրատապ հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի մարտի 10-ի նիստի ժամանակ ձեռք բերված համաձայնությունները, տեղեկացնում են Կրեմլից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը