Մխիթարյանն աջակցություն է հայտնել Էվերթոնի վնասվածք ստացած ֆուտբոլիստին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղից առաջ աջակցել է մրցակցի ֆուտբոլիստ Շեմուս Կոլմանին, ով վնասվածք է ստացել Իռլանդիայի հավաքականում:
«Այո, տեսել եմ Կոլմանի վնասվածքը և ցավում եմ նրա համար: Նրան մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Շատ վատ վնասվածք էր, և երբ դիտեցի կրկնապատկերը, ինձ վատ զգացի:
Ցանկանում եմ աջակցել նրան և ուժեղ մնալու կոչ անել: Ֆուտբոլում նման բաներ տեղի են ունենում: Վտանգը խաղի մասն է և պետք է պատրաստ լինես դրան: Հնարավոր է, որ մրցակիցը չէր էլ մտածում` կարող է նման բան լինել: Դա պայքար էր նրա և մրցակցի միջև, և Կոլմանը ծանր վնասվածք ստացավ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում