Ստամբուլահայ համայնքը մտահոգված է հոգեւորականների պակասով
Պոլսո հայոց պատրիարքարանում հոգեւորականների թվի պակասը խնդրի առաջ է կանգնեցրել ստամբուլահայ համայնքին։
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթն անդրադարձել է Սուրբ Ծնունդի ընդունելության ժամանակ Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք, Արամ Աթեշյանի հայտարարությանը, թե եւս 3 հոգեւորական տարբեր պատճառներով դադարեցրել է հոգեւոր ծառայությունը։
Այս փաստը ստիպել է «Ակոս»–ին ուսումնասիրել հոգեւորականներ պատրաստելու գործընթացին՝ խոսելով Պոլսո պատրիարքարանի հոգեւորականներից Զաքեւոս Օհանյանի հետ։ Վերջինս շեշտել է, որ Թուրքիայի տարածքում հոգեւորականներ պատրաստելու համար կրթօջախ չունենալը եկեղեցու համար նույնն է ինչ թռչունն առանց մի թեւի։
Իր հերթին Հայր Կորյուն Ֆեներջյանն էլ նշել է, թե հոգեւորականի թեկնածուին կրթելու համար պետք է ուղարկել Էջմիածին կամ Երուսաղեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով