Գերմանիայից ապաստան խնդրող թուրք դիվանագետների և զինվորականների թիվը հասել է 262-ի
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրող թուրք դիվանագետների և զինվորականների թիվը ավելացել է:
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Der Spiegel» հանդեսին, նշում են, որ Գերմանիայի գաղթականների և փախստականների դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝ այդ երկրից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների թիվը հասել է 262-ի:
Աղբյուրը նշում է, որ այս պահին դիմումներից ոչ մեկը չի բավարարվել, սակայն հավելում է, որ հնարավոր է առաջիկայում դրանց որոշ մասը գուցե ընդունվի: Դիմումների վերաբերյալ իր գնահատականն է տվել նաև Գերմանիայի արտգործնախարարությունը:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ կան բացահայտ ապացույցներ այն մասին, որ Թուրքիայում սիստեմակտիկորեն հետապնդումներ են իրականացվում գյուլենական համայնքի հետևորդների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը