Կարո Փայլանը կոչ է արել Թուրքիայի ժողովրդին թույլ չտալ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում ելույթ է ունեցել Անթալիայում: Այս մասին տեղեկանում ենք Փայլանի Twitter-ի պաշտոնական էջից:
Հայազգի պատգամավորը կոչ է արել ժողովրդին դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը:
Ըստ Փայլանի` սահմանադրական փոփոխությունները պետք է մերժվեն ձայների ոչ թե 50-51 տոկոսով, այլ առնվազն 60:
«Դրանով կբացվի խաղաղության, նոր բանակցությունների, նոր ժողովրդավարության ուղին: Մեր իրական նպատակն այս հողերին խաղաղություն վերադարձնելն է», - ասել է Փայլանը:
Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը