Ռուս կանայք ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո սկսել են վերադառնալ իրենց թուրք ամուսինների մոտ
Շատ ռուս կանայք, որոնք ամուսնացած են եղել Թուրքիայի քաղաքացիների հետ, սկսել են վերադառնալ Թուրքիա այն բանից հետո, երբ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները կարգավորվել են, հայտնում է Hurriyet-ը։
Նշում են, որ ռուս կանանց մի մասը լքել էր երկիրը ռուսական «Սու 24» օդանավի հետ կապված միջադեպից հետո, որը 2015-ի նոյեմբերի 24-ին խոցվել էր թուրքական կործանիչի կողմից ։
Պարբերականի տվյալներով Ռուսաստանի մոտ 60 հազար քաղաքացի է ապրում Անթալիայում, ընդ որում մեծ մասը՝ կանայք։ Մոտ 40 հազար ռուսաստանցի կին ամուսնացած է թուրք տղամարդկանց հետ, ընդ որում ընդհանուր առմամբ նման ընտանիքներում ապրում է մոտ 80 հազար երեխա։
Ռուսական արվեստի ու մշակույթի ասոցացիայի ղեկավար Իրինա Բալչին նշել է, որ երկու երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամը ազդել էր թուրք տղամարդկանց ու ռուս կանանց միջեւ ամուսնությունների վրա։
Նրա խոսքով այդ ժամանակաշրջանում մոտ 2 հազար կին լքել է ամուսիններին՝ իրենց հետ տանելով նաեւ երեխաներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը