Ժամը 10:00-ից սկսած ընտրատեղամասերում մի քանի տասնյակ ընտրախախտում է գրանցվել
Հանրապետության տարբեր ընտրատեղամասերում ժամը 10:00-ից սկսած արդեն իսկ մի քանի տասնյակ ընտրախախտում է գրանցվել. այս մասին հայտնել է Transparency.am-ը:
Արձանագրված խախտումները մեծամասամբ կապված են քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, մարդկանց կամ մեքենաների կուտակումների, դիտորդի, լրատվամիջոցի ներկայացուցչի ,վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության, քարոզչական նյութերի առկայության, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների հետ:
Առավել ահազանգերով տեղամասերի ցանկում նշվել են՝
Էրեբունի, Թիվ 35 դպրոց, Էրեբունու 16 18
7/40 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 97 մանկապարտեզ, Սվաճյան 16 15
7/9 Մալաթիա-Սեբաստիա, Թիվ 79 մանկապարտեզ, Շերամի 65/2 10
9/37 Կենտրոն, Նար -Դոսի անվան թիվ 14 դպրոց, Եր. Քոչարի 12/1 10
10/5 Էրեբունի, Թիվ 70 դպրոց, Սարի թաղի 3փ., 44 9
2/30 Նոր Նորք, թիվ 186 դպրոց, 2-րդ տեղամաս, Մինսկի 95 9
9/52 Կենտրոն, Աբեղյանի անվան թիվ 3 դպրոց, Խանջյան 9 8
9/36 Կենտրոն, Թիվ 3 մանկապարտեզ, Վրացյան 80 8
4/33 Արաբկիր, թիվ 76 դպրոց, Բաղրամյան 52 7
14/19 Վաղարշապատ (Էջմիածին), Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 հիմական դպրոց, Սբ. Խորենացու 101 Նյութի աղբյուրը`http://hayastan24.com/?p=11149&l=am

















































