Femen-ի ակտիվիստուհին մերկացել է այն շտաբում, որտեղ քվեարկել է Զելենսկին
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն քվեարկության գնալիս դիմավորել է Femen-ի մերկ ակտիվիստուհին, հաղորդում է РИА Новости-ն: «Հերիք է բռնաբարել երկիրը»,- բղավել է հղի ակտիվիստուհին:
Քվեարկության ավարտից հետո Զելենսկին հավաքվածներին հայտնել է, որ այսօր ուկրաինացիները հաղթելու են։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։
Երկրով մեկ գործող մոտ 30 հազար ընտրատեղամասերը կփակվեն 20․00-ին։ Իր վերջնական ընտրությունը կատարել կարող է Ուկրաինայի ավելի քան 26 մլն քաղաքացի։
Մարտի 31-ին կայացած ընտրական առաջին փուլում Զելենսկին ստացել էր 30․24 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 15․95 տոկոս։
На дільницю, де голосував Зеленський, проривалася напівоголена учасниця Femenhttps://t.co/tKi31VpStP pic.twitter.com/5OxiRHYUqV
— Ukrinform (@UKRINFORM) 21 апреля 2019 г.


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը