Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների ռեկորդային աջակցությամբ կդառնա Ուկրաինայի նոր նախագահը: Ընտրություններում նրա մրցակից Պյոտր Պորոշենկոն ձայների մեծ տարբերությամբ պարտություն է կրել ու զրկվել երկիրը երկրորդ ժամկետով կառավարելու շանսերից:
Էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Զելենսկին արդեն մի շարք հայտարարություններ է արել այն մասին, թե ինչ է անելու նախագահի պաշտոնում:
nv.ua-ն ներկայացնում է նրա խոստումներից մի քանիսը.
Փորձել հայրենիք վերադարձնել բոլոր ուկրաինացի ռազմագերիներին
«Մեզ համար թիվ մեկ խնդիրը, իմ կարծիքով, մեր բոլոր ռազմագերիներին, ծովագնացներին վերադարձնելն է: Ես խոսել եմ նրանց ծնողների հետ, գիտեք, դրան չի կարելի հանգիստ արձագանքել: Ես կանեմ հնարավոր ամեն բան նրանց վերադարձնելու համար»,- ասել է Զելենսկին:
Պաշտպանել ուկրաիներենը
«Ես պետք է պաշտպանեմ ուկրաիներենը: Ես պետք է որպես երաշխավոր պաշտպանեմ ուկրաիներենը: Ես դա կանեմ»,- ասել է նա:
Մինսկյան գործընթացի «վերաթողարկում»
«Մենք կգործենք Նորմանդյան ձևաչափով (Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմամբ զբաղվող 4 երկրների՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ղեկավարների խումբը-Tert.am), կշարունակենք Մինսկյան գործընթացը նորացված թիմով… Մենք կվերաթողարկենք այն»,- ասել է ընտրություններում հաղթած նախագահի թեկնածուն:
Գլխավոր շտաբում կադրերի թարմացում
«Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբին, ապա մենք ունենք շատ լուրջ մարդիկ, որոնք հեղինակություն ունեն բանակում: Դուք անպայման նրանց կտեսնեք»,- ասել է նա:
Գլխավոր դատախազի պաշտոնից Յուրի Լուցենկոյի ազատում
«Լուցենկոն հին թիմից է: Մենք կնշանակենք նոր մարդկանց, և դա վերաբերում է ոչ միայն Լուցենկոյին»,- ասել է նա:
Նախագահի աշխատակազմի թվաքանակի կրճատում և նախագահական պալատի տեղափոխում
«Ես կցանկանայի Կիևում կամ Կիևի մոտակայքում այնպիսի տեղ գտնել, որ չլինեն ավտոշարասյուներ: Ես ուզում եմ ազատվել շարասյուներից»,- ասել է նա:
Սկսել հզոր տեղեկատվական պատերազմ
«Մենք կմղենք շատ հզոր տեղեկատվական պատերազմ, որպեսզի վերջ տանք Դոնբասում կրակին»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Վիկտոր Յանուկովիչն ուկրաինացիների ընտրությունն անվանել է «իմաստուն»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը