Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում մնում է 9-րդ հորիզոնականում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը:
Ապրիլի 1-ի դրությամբ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել իններորդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772):
Լավագույն հարյուրյակում են նաեւ հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (70-րդ, 2675) եւ Գաբրիել Սարգսյանը (86-րդ, 2666):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 42-րդն է (2473), Լիլիթ Մկրտչյանը` 48-րդը (2425): Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան, 2596), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2587):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում