Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք գործող իշխանությանը ընդդիմություն կուղարկենք
Մենք Հայաստանի գործող իշխանությանն ընդդիմություն կուղարկենք: Մարտի 31-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեզ, վերջիվերջո, իշխանություն է պետք, որը ժողովրդին է ծառայում: Մենք կոչ ենք անում կեղծումներից զերծ մնալ: Մենք ամեն ինչ կանենք, որ կանխենք նաեւ հետագա կեղծումները: Հարյուրավոր քաղաքացիական ծառայողներ ահաբեկում են համաքաղաքացիներին, ստիպում են համաձայնվել Հանրապետական կուսակցության ցուցակներ ընդգրկվելուն: Հայաստանում ընտրական գործընթացն արդեն օրենքից դուրս է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Ի պատասխան «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության եւ այդ քաղաքական ուժից ազդանշաններ ստանալու մասին հարցին, նա խուսափողաբար ասաց. «Մենք հասկանում ենք, որ մենք միակը չենք: Եվ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք մեր երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ պետության տարածքային ամբողջականությունն են ցանկանում»:

















































