Մխիթարյան. Գիտեի, որ վաղ թե ուշ ստանալու եմ իմ շանսը
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբում իր կարիերայի սկզբի մասին:
Մխիթարյանը ՄՅՈւ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականի ամռանը, սակայն 2,5 ամիս Անգլիայում անցկացնելուց հետո ընդամենը մեկ անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ փոխարինման մտնելով.
«Մեր կյանքն առանց դժվարությունների ոչինչ չարժե: Յուրաքանչյուրն իր մեջ պետք է ուժ գտնի, որպեսզի հաղթահարի կյանքի դժվարությունները, և դա վերաբերում է նաև ինձ:
Բայց ինձ համար ՄՅՈւ-ում սկզբնական շրջանում այնքան էլ դժվար չէր, ես գիտեի, որ կարող եմ հաղթահարել ստեղծված իրավիճակը: Գիտեի, որ վաղ, թե ուշ ստանալու եմ իմ շանսը, ստացա և օգտագործեցի այն: Շատ էի սպասում իմ շանսին, քրտնաջան աշխատում էի, և ամեն ինչ լավ դասավորվեց»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում