Թուրքիայում կասեցվել է Booking.com ծառայության գործունեությունը
Ստամբուլի դատարանը դադարեցրել է Booking.com ծառայության գործունեությունը Թուրքիայում՝ անբարեխիղճ մրցակցության մասին հայցի հիման վրա, որը ներկայացրել էր Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առայժմ Թուրքիայի տարածքում Booking.com կայքը հասանելի է։ Այն կարգելափակի ՏՏ հարցերով հանձնաժողովը, որին արդեն համապատասխան կարգադրություն է ուղարկվել։
Ավելի վաղ Թուրքիայի համամենաշնորհային կոմիտեն արդեն տուգանել էր Booking.com–ին՝ մրցակցության մասին օրենքը խախտելու համար։ Կոմիտեի դժգոհությունը վերաբերում էր լավագույն գնի երաշխիքների ներկայացման խոստումներին, որոնք ըստ կանոնակարգողի, խախտում են շուկայական մրցակցության կանոնները։ Ծառայության գործունեությունը կասեցնելու մասին հարցում էր ներկայացրել նաեւ TÜRSAB.-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը