Լուկաշենկոն կանխատեսել է ուկրաինական ընտրությունների հաղթողին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսել է ուկրաինական ընտրությունների ելքը, տեղեկացնում է Բելտան։
Լուկաշենկոյի կարծիքով՝ նախագահական աթոռի համար մրցավազքում կհաղթի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ես, այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ այս նախագահական ընտրություններում կհաղթի Պորոշենկոն։ Մի բան շատ լավ գիտեմ։ Երկրորդը միայն կինոյում եմ տեսել, ես նրան, որպես քաղաքական գործչի, չգիտեմ։ Բայց ձեզ կյանքից կասեմ. մենք Պորոշենկոյի հետ մի ժամանակ ընդհանուր ընկեր ենք ունեցել՝ Միխայիլ Սաակաշվիլին։ Երբ Սաակաշվիլին ընտրություններ էր անցկացնում՝ լինելով Վրաստանի նախագահը։ Սահմանադրությունը փոխեց, էլի ինչ-որ բան. սկսեցին ժողովրդի հետ կատակներ անել։ Դա հանգեցրեց այն բանին, որ նա ստիպված հեռացավ Վրաստանից եւ թաքնվեց այլ երկրներում։ Որպեսզի Պորոշենկոն ստիպված չլինի տանիք բարձրանալ ու տանիքից ուկրաինացիներին կոչ անել պաշտպանել իրեն, նա ամեն բան կանի, որպեսզի ուկրաինացիներն իրեն աջակցեն։ Նա պետք է ամեն բան անի, որպեսզի ժողովուրդն աջակցի իրեն»։
Նախագահի ընտրություններն Ուկրաինայում տեղի են ունեցել մարտի 31-ին։ Ձայների հաշվարկն առաջին փուլում ավարտվել է։ ԿԸՀ տվյալներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակություն, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Քվեարկության առաջատարն է դարձել կոմիկ դերասան Վլադիմիր Զելենսկին՝ 30,24 տոկոս արդյունքով։ Երկրորդ տեղում երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 15,95 տոկոս։


















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը