Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական հանրապետության» առաջնորդներից մեկին
Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին։
Սիրիացի Սաֆվան Հախվաթը, ով զինյալներ էր հավաքագրում «Իսլամական հանրապետության» համար՝ եվրոպացիների միջից, ձերբակալվել է թուրքական Ադանա նահանգի Սարիչամի շրջանում։ Ոստիկանները կանգնեցրել են ավտոբուսը, որով Հախվաթը կնոջ հետ Տարսուսից Ստամբուլ էր գնում, որտեղից, ենթադրաբար, նախատեսում էր հասնել Եվրոպա։
Ոստիկանությունը հարցաքննել է ահաբեկչին, ինչից հետո դատարանը որոշել է կալանավորել նրան։ Հախվաթի կինը արտաքսվել է Թուրքիայից։
Բերման ենթարկելիս ոստիկանները նրա մոտից առգրավել են լուսանկարներով թվային կրիչներ, որոնց վրա ահաբեկիչն է՝ ձեռքում զենք եւ փողեր։ Լուսանկարներն արված են տարբեր ժամանակներում եւ տարբեր տեղերում։ Նրանցից մեկում Հախվաթը դիմակով՝ դանակ է պահում մեկ ուրիշ տղամարդու կոկորդին։
Բացի այդ, լուսանկարի վրա, նրա մատին պարզ երեւում է մատանին, որը ԻՀ առաջնորդներն օգտագործում են որպես «կնիք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը